Երբ հայկական հարթակն այդքան էլ զարգացած չէր, և քիչ թվով բլոգերներ կային։ Ես արդեն հասցրել էի պեղել նրենցից մի քանիսին, որոնց թվում էին նաև Ռուբենը և Միշելը։ Եվ էսպես 2 տարի առաջ Միշելը և Ռուբենը՝ իրենց instagram-յան հարթակներում մի գրառում կատարեցին, ըստ որի ընտրվելու էին 15 հաղթողներ, ովքեր հնարավորություն էին ունենալու մասնակցել վիզուալ վեբինարին։ Այդ 15 հաջողակների թվում էի նաև ես։ Դասընթացը տևեց 2 ժամ բայց էդ 2 ժամն ինձ անտանելի շատ գիտելիք տվեց։ Նախ ծանոթացա YouTube-ի գաղտնիքներին, իմացա ճի՛շտ աշխատել լույսի հետ, իմացա մոնետիզացիայի մասին ու ամենաազդեցիկը՝ ծանոթացա բերնդինգ հասկացությանը, և որոշեցի որ ինքս ինձ պետք է բրենդավորեմ և որպես բրենդ ընտրեցի գլխարկները։
Նպատակս իրականացրի և այժմ բոլոր ն ինձ ճանաչում են հենց գլխարկով, ինչը նշանակում է, որ դասընթացն ունեցել է իր հրաշալի արդյունքը։ Ու դասընթացից դուրս ես իրականացրի իմ վաղեմի երազանքներից մեկը, կարողացա վիզուած շփվել Ռուբենի հետ, սովորեցի ավելին և ձեռք բերեցի լավ ու օրինակելի ընկեր։ Հենց էսպես էլ սկսվեց սերը մեդիա դաշտի նկատմաբ, ու սկսեցի մասնակցել Մեդիա կենտրոնի կողմից իրականացվող՝ մյուս դասընթացներին ևս, աշխատելով բաց չթողել և ոչ մեկը, ինչի համար անտանելի շատ շնորհակալ եմ՝ ինձ համար օրինակելի բլոգեր՝ Ռուբեն Եսայանին։