Կստանաս բազային գիտելիքներ թվային մարքեթինգի հիմնական ճյուղերի մասին
Կկարողանաս ինքնուրույն կազմել թվային մարքեթինգի, կոնտենտ մարքեթինգի, SMM-ի, Paid Media-ի ռազմավարություն և չափել դրանց արդյունավետությունը
Կունենաս թվային գործիքներից մի քանիսի պրակտիկ փորձ
Կկարողանաս ընդունվել աշխատանքի որպես Junior Digital Marketing Specialist:
Դասընթացի ծրագիրը
Սկիզբ՝ 19.07.2021 (19:00) 1.5 ամիս (12 դաս) շաբաթական 2 անգամ օրական 1,5 ժամ
- Ինչու՞ է կարեւոր թվային դաշտ մտնելը եւ ո՞վ է թվային մարքեթինգի սպառողը - Թվային մարքեթինգի սկզբունքները, մեխանիզմներն ու տրամաբանությունը - Թվային մարքեթինգի ճյուղերը, ռազմավարական մոտեցումներն ու մեթոդները:
- Ինչպես նույնականացնել բրենդին կամ ըներությանն ամենահամապատասխան ռազմավարությունը - Ինչպես կազմել ռազմավարական պլան, գնահատել ռիսկերն ու ակնկալիքները - Ռազմավարության մշակում․ գործնական աշխատանք:
- SEO հիմունքներ, տրամաբանություն, որոնողական համակարգեր - On-page, off-page, տեխնիկական SEO - Օպտիմիզացիայի գործիքներ, մեթոդներ եւ հնարավորություններ - Բանալի բառերի ընտրություն եւ որոնման ծավալների մշտադիտարկում:
- Սոցցանցերում էջերը՝ որպես այցեքարտ։ Fb, IG, LinkedIn,Tiktok, Twitter․ Ինչպես ընտրել սոցհարթակ - Ինչպես ընտրել SMM ռազմավարություն եւ բովանդակության պլան - Գրառումների տեսակներն ու նպատակը - Վճարովի առաջխաղացում/գովազդ - Գործնական աշխատանք:
- Լիդերի գեներացում, էլ․ հասցեների բազայի հավաքագրման հնարքներ - էլեկտրոնային նամակների տեսակները, նպատակները - Անվճար գործիքներ եւ էլ․ ծանուցումների ծառայություններ:
- Գովազդների հարթակներ, բյուջետավորում - Թիրախավորում եւ «հետապնդում» գովազդով - Ծախսերի եւ արդյունավետության մշտադիտարկում:
- Քոնթենթի էությունը․ վիզուալ եւ տեքստուալ քոնթենթ - Քոնթենթը՝ որպես մարքեթինգի բոլոր ճյուղերի գլխավոր շարժիչ ուժ - Ռազմավարության մշակում, գործնական աշխատանք:
- Google analytics, Insights, եւ այլ վերլուծական եւ մշտադիտարկման գործիքներ, հաշվետվությունների կազմում - Ռիսկերի եւ արդյունավետության չափում:
- Ովքե՞ր են փնտրում թվային մարքեթինգի մասնագետների - Շուկան Հայաստանում․ աշխատավարձեր, պահանջարկ - Ինչպե՞ս հետ չմնալ համաշխարհային թրենդներից եւ մնալ կոմպետենտ - Ֆրիլանս vs գործակալություն vs ստատիկ աշխատանք:
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կստանան դասընթացի մասնակցության վկայականներ:
Դասընթացը կվարի
Արփինե Գինոսյան
Թվային քոնթենթ մարքեթինգի մասնագետ՝ 6 տարվա աշխատանքային փորձով։
Մարքեթինգային տարբեր ուղղություններում ներգրավվելով՝ SMM֊ից մինչեւ բրենդի կառավարում եւ ինֆլուենսըր մարթեգինգ, որոշել է քոնթենթ մարքեթինգն ընտրել որպես հիմնական մասնագիտացում։
Կատարում է բրենդի քոնթենթ մարքեթինգի աուդիտ եւ տրամադրում ռազմավարության մշակման խորհրդատվություն։
2017 թվականից ի վեր դասընթացներ է վարում պետական եւ համայնքային ընտրություններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների համար։ Պատրաստել եւ վերապատրաստել է ավելի քան 500 դիտորդի։
Աշխատել է բազմաթիվ արտասահմանյան մեծ ու փոքր ընկերությունների հետ եւ առանձին նախագծերում․ ճամփորդական բլոգի հոդվածներ գրել, զբաղվել ֆոտոլրագրությամբ, տպագրվել ամսագրերում որպես բանաստեղծ, եղել ուղեկցող թարգմանիչ, դասավանդել անգլերեն եւ թարգմանել հետազոտական աշխատանքներ։
Կարծիքներ Արփինեի մասին
Արփիի պես գործընկեր ունենալը բինգո է :) Բացի իր գործում պրոֆեսիոնալ լինելուց, նա նաև դրական էներգիայի ու մոտիվացիայի աղբյուր է: Իր աշխատանքին մոտենում է մեծ պատասխանատվությամբ, չի անցնի գործի, եթե իր առջև դրված խնդիրը մինչև ուղն ու ծուծը չուսումնասիրի ու չվերլուծի:
Խանդավառությամբ է կիսվում իր գիտելիքներով ու փորձով, երբեք չի դադարում զարգացնել իր մասնագիտական հմտությունները ու կիրառել այդ գիտելիքներն իր ոլորտում: Նրանից միշտ կարող ես սովորել նորը: