Աննայի հետ ծանոթացել եմ իր մոտ հարզացրույցի ընթացքում: Տպավորված լինելով նրա հետ հարցազրույցից՝ շարունակեցի նրա հետ շփումս, քանի որ իրենից կարելի էր շատ բան սովորել:
Այժմ ես նույնպես ՄՌԿ մասնագետ եմ և շուրջ 5 տարի է՝ մասնագիտական ոլորտում իր խորհուրդներն ու օգնությունը անփոխարինելի են, անգամ երբ արդեն կայացած մասնագետ ես: Մեր ոլորտում ամեն ինչ արագ է փոփոխվում, իսկ Աննան հայկական իրականության առաջատար այն մասնագետներից է, ով հստակ տիրապետում և սիրով կիսվում է իր գիտելիքներով սովորելու պատրաստ մասնագետների հետ: Վստահաբար առիթը բաց չեմ թողնում նրանից սովորել: