Անցել եմ անհատական դասընթացներ Արմանուշ Հակոբյանի մոտ և անչափ շնորհակալ եմ նրան՝ ինձ տված գիտելիքների համար։ Ինձ համար սպասված էր ցանկացած դաս. մեծ ոգևորվածություն էի ապրում, երբ տեսական գիտելիքներս տեղում կիրառում էի գործնականում։
Դասընթացները և անձնապես իմ սիրելի դասախոս Արմանուշը, գիտելիքից բացի, նաև ինքնավստահություն է փոխանցել ինձ՝ հետագա աշխատանքի համար։ Ես դասընթացներից հետո ստանձնել եմ երկու ընկերության հաշվապահի աշխատանք և վստահորեն կարող եմ նշել, որ ունեմ համապատասխան փորձ։ Իսկ եթե աշխատանքի ընթացքում հարցեր էլ առաջանան, վստահ եմ, կարող եմ ցանկացած հարցով դիմել Արմանուշ Հակոբյանի օգնությանը և ստանալ ինձ հուզող հարցերի պատասխանը։ Կարծում եմ՝ շատ կարևոր հանգամանք է այն, որ դասընթացը անցնում ես այնպիսի մարդու մոտ, ով քեզ համար դառնում է հենարան նաև ավարտելուց հետո։
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հմտանալ հաշվապահության ոլորտում, անվարան խորհուրդ կտամ դիմել Արանուշ Հակոբյանին։