Ինգայի հետ սկսել ենք աշխատել 2016 թվականի հունիսից NCVM Recruitment-ի շրջանակներում: Նա, որպես կոլեգա, արագորեն սկսեց վաստակել իմ հարգանքն ու համակրանքը: Առաջին իսկ օրերից ինձ պարզ դարձավ, որ գործ ունենք պայծառ, խելացի և շփվող մարդու հետ: Ես տեսնում էի նրա խանդավառությունը ցանկցած հարցի նկատմամբ, ինչ կարևոր էր աշխատանքի համար: Նրա շուրջ բոլոր կոլեգաները ևս ոգևորվում էին:
Ես և Ինգան սկսել ենք մեր օնլայն կարիերան մարդկային ռեսուրսների ոլորտում: Նա միշտ ուներ նորը սովորելու ձգտում, ինչի շնորհիվ տիրապետում էր շուկայի զարգացումներին: Շատ կարճ ժամանակում մենք հասկացանք, որ բոլոր բարդ հարցերով կարող ենք դիմել հենց իրեն:
Մեր կարիերաները զարգացան զուգահեռաբար՝ HR ոլորտում, որտեղ, շնորհիվ իր գրագիտության և աշխատանքային էթիկայի բարձր չափանիշների, Ինգան շատ արագ սկսեց վայելել ղեկավարության վստահությունը:
Ես չեմ կասկածի ոչ մի վայրկյան Ինգայի հետ նորից աշխատանքային թիմ կազմելու հարցում: