Տիգրանի հետ մի քանի տարիների աշխատանքային փորձը դժվար է մի պարբերությամբ նկարագրելը։ Կնշեմ մի քանի առանձնահատկություն, որոնք ամենաշատն են տպավորել։ Տիգրանը առաջնորդվում է բացառիկ ռազմավարությամբ՝ միշտ փնտրել արդյունքին տանող ճանապարհը։ Մնացած բոլոր տարբերակները, որոնցում արդյունքը տեսանելի չի, իր կողմից կատեգորիկ մերժված են։ Գաղտնիք չի նաև, որ գաղափարների գեներացիայի հարցում միշտ պրոդուկտիվ է աշխատել մարդու հետ, ով ինտելեկտուալ ու կյանքի փորձի հսկայական բազա ունի, ու միշտ ունակ է գաղափարի որոնման աղբյուրը ֆուտբոլից տեղափոխել կինոմատոգրաֆիա, գեղարվեստական գրականությունից բուսաբանություն կամ էլ տարածաշրջանից դեպի լրիվ ուրիշ մայրցամաք, ուրիշ մշակույթ ու ավանդույթներ։ Վերջին բնութագրումս լիովին Տիգրանի մասին է։
Իր ներկա ու ապագա ուսանողներին խորհուրդ եմ տալիս կուրսերին մոտենալ «սպունգի» ձևաչափով ու հնարավորինս կլանել Տիգրանի գիտելիքները, հմտություններն ու աշխատանքի մեխանիզմները։